National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
21.07.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 21-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարեւորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը, միջխորհրդարանական կապերի խորացումը եւ տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդումը: Ազգային ժողովի փոխնախագահը խորհրդարանական դիվանագիտության ներուժի լիարժեք իրացման հարցում բարձր է գնահատել բարեկամական խմբերի դերը եւ ընդգծել երկու երկրների խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը, փոխայցերի ակտիվացումը: Արփինե Հովհաննիսյանն արժեւորել է Միացյալ Նահանգների շարունակական ջանքերը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը եւ բարեփոխումների իրականացմանը:

Ռիչարդ Միլսը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու եւ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը ղեկավարելու կապակցությամբ: Դեսպանը բարձր է գնահատել Արփինե Հովհաննիսյանի անձնական ներդրումն ու ջանքերը երկկողմ հարաբերությունների առավել խորացման հարցում եւ համոզմունք է հայտնել, որ համագործակցությունն օրենսդիր մարմնում կլինի նույնքան արդյունավետ, որքան գործադիրում է եղել:

«Մեր պետությունների բարեկամությունն ու գործընկերությունը տեւական է, ամուր ու բազմաշերտ: Մենք ակնկալում ենք շարունակել մեր գործակցությունը խորհրդարանական բարեկամության խմբի հետ՝ Ձեր հմուտ ղեկավարությամբ: Միասին մենք կամրապնդենք ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ խորհրդարանական կապերը եւ կձեւավորենք համագործակցության նոր հնարավորություններ»,- նշել է Ռիչարդ Միլսը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկու երկրների բարեկամական խմբերի առաջիկա համագործակցությանը եւ համատեղ օրակարգերի ձեւավորմանը վերաբերող հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am